Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ին­չու են ղե­կա­վար­նե­րը հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րի գոր­ծա­ռույթ­ներ կա­տա­րում

Ին­չու են ղե­կա­վար­նե­րը հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րի գոր­ծա­ռույթ­ներ կա­տա­րում
09.03.2020 | 22:46
Հա­յաս­տա­նի բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րը սկ­սել են կա­տա­րել նաև ի­րենց ղե­կա­վա­րած կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հան­րա­յին կա­պե­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րի կամ մա­մու­լի քար­տու­ղար­նե­րի գոր­ծա­ռույթ­նե­րը։ ՈՒ­շագ­րավ է‚ որ քիչ թե շատ հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող լուր պաշ­տո­նյան՝ վար­չա­պետ‚ նա­խա­րար կամ այլ մա­կար­դա­կի որևէ ղե­կա­վար, շտա­պում է ա­ռա­ջինն ինքն ա­վե­տել ֆեյս­բու­քյան իր է­ջում, ո­րից հե­տո միայն հրա­պա­րակ­վում է պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյու­նը։ Փաս­տո­րեն‚ դրա­նով նրանք փոր­ձում են սե­փա­կան վար­կա­նի­շը բարձ­րաց­նել‚ ին­ֆոր­մա­ցիա­յի ա­ռա­ջին աղ­բյուր հան­դի­սա­նալ։ Ա­ռաջ­նա­յին է դառ­նում ան­ձը‚ իսկ կա­ռույցն ու դրա ստո­րա­բա­ժա­նում­նե­րը մղ­վում են հե­տին պլան։
Ընդ ո­րում‚ ղե­կա­վար­նե­րի այդ շտա­պո­ղա­կա­նու­թյու­նը շատ դեպ­քե­րում հան­գեց­նում է ոչ լիար­ժեք‚ խե­ղա­թյուր­ված‚ սխալ տե­ղե­կու­թյան տա­րած­ման. դա են վկա­յում պաշ­տո­նյա­նե­րի ֆեյս­բու­քյան է­ջե­րում ար­ված հրա­պա­րա­կում­նե­րի բազ­մա­կի խմ­բագ­րում­նե­րը։
Հարց է ա­ռա­ջա­նում՝ ի՞նչ գոր­ծա­ռույթ են ի­րա­կա­նաց­նում հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի բա­ժին­նե­րը‚ ե­թե գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րը «сам дежурный, сам дневальный» կար­գա­վի­ճակն ու­նի։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 2703

Մեկնաբանություններ